▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենք կարգով, թե արտակարգ՝ կանցնեն, կգնան, և մենք պիտի որոշենք՝ ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Բոլոր սերունդներին պատկանող տոն է, նվաճում է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի։ Սա միասնական տոն է, և ոչ ոք իրավունք չունի որևէ մասնիկ հանելու Եռատոնից»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ պաշտոնյաները չեն համարում, որ սա Եռատոն է, Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Ես Ձեզ հետ եմ զրուցում, ոչ թե ժամիշխանների հետ։ Որքան էլ իրենք փաստացի գործում են, ազդում են մեր կյանքի վրա, ես իրենց չեմ մեկնաբանում։ Դուք, ես, նոր սերունդը պետք է որոշի՝ մեր ապրած կյանքն անցյալ կատարյա՞լ է, ժամանակավո՞ր է, ուրի՞շը պետք է մեր փոխարեն որոշի՝ հայրենիքը որն է, տոնը որն է։ Եռաբլուրը, Անմար կրակը, Մայր Հայաստանը՝ յուրաքանչյուր տեղ, որտեղ հանգչում է հայ զինվորը, մեր բոլոր սերունդների հավաքավայրն է։ Դա մեր հարգանքը մատուցելու, նաև տոնելու վայրն է։ Ոչ մի անուն իմ, Լեո Ռիչարդի փոխարեն, մեր նոր սերնդի փոխարեն չի որոշելու։ Իրենք կարգով, թե արտակարգ՝ կանցնեն, կգնան, և մենք կունենանք մեծ խնդիր, թե ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը»։

Րաֆֆի Հովհաննիսյանը Հաղթանակի զբոսայգի էր եկել թոռնիկի՝ Լեո Ռիչարդի հետ։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ կմաղթի հայ ժողովրդին Հաղթանակի օրվա հետ կապված, թոռնիկը պատասխանեց․ «Կմաղթեմ՝ իրենք շատ բարի լինեն և չարերին հաղթեն»։

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ՝ ամփոփելով խոսքը նշեց․ «Ձմռան նման այս օրերը կանցնեն, այդ վերքերն ու վնասվածքները, հարվածները, որ ստացել են մեր զինվորները, մտավորականները, մեր շարքային քաղաքացիները, կհաղթահարենք նաև այս օրերը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more