▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենք եկել են այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու․․․ Ալեն Սիմոնյան

Իրենք  եկել են այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու․․․ Ալեն Սիմոնյան

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին ու հնչեցված հայտարարություններին, մասնավորապես, որ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի ամենահարուստ մարդն է», Ալեն Սիմոնյանն ասաց. «Չեմ նայել այդ հարցազրույցը, լավ կլիներ, Քոչարյանն ասեր՝ 200 մլն դոլարը ԼՂ-ից էին բերե՞լ, Ալբանիայի՞ց, պա՞պն էր կտակել... Արդարանալուն միտված հարցազրույցը իրեն չի փրկելու: ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է: Նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ իրա դեմքի ջղաձգումները տեսնելով Հրապարակում, որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը, մարդասպանը, կոռումպացված անձնավորությունը, իրա թայֆայով չվերադառնա... Իրա մտածելակերպը, գործելաոճը հայ մարդուն օտար է, ինքը ՀՀ-ին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրենք եկել են ստեղ փող աշխատելու, մարդ սպանելու. իրենք մարդասպաններ են: Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իրա ձեռքերն արյան մեջ են, ինքը թալանչի է»:

***

«Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով. «Վստահ եմ, որ կլինի բանտում, որովհետև հավատում եմ մեր արդարադատությանը»:

Ավելի վաղ նա երկրորդ նախագահին անվանել էր «մարդասպան», «թալանչի»:

***

«Պետք է հասկանանք՝ ո՞վ է նա, բացի հայտնի երգչուհու ամուսին լինելն ու մարդասպանի տղա լինելը, ինքը ո՞վ է. ոչ մեկ, անփորձ ջահել է»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով պատգամավոր Լևոն Քոչարյանի մասին: «Ամեն ինչ սկսեց նրանից, որ նա որոշեց սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել դահլիճում: Այն, ինչ պարոն Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, պետք է քաղաքական հետևանք ունենա ու ունենալու է»,- հավելեց նա՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

«Չկա տենց բան: ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազայի՝ ՀՀ տարածքից հանելու հարցը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more