▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց լակոտներին 2 տարի բանակ չեն ուզում ուղարկել, այս ջահել տղան գնա 9 տարի բերդ նստի՞

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ես գիտեմ, որ ՖԲ գրառումներին շատ ուշադիր են, լայն մոնիթորինգ է արվում և զեկուցվում, թե ինչն ինչոց է, մի 10 տեղ։ Հիմա, հեյ պարոններ, բա գաղջ մթնոլորտից եք խոսում, անվստահությունից, իբր լավ երկիր եք ուզում կառուցել և մղումները իրականում լավն են, բայց արի ու տես Ձեզ ոչ միայն չեն գնահատում, այլ նաև ատում և անիծում են։

Բա մարդիկ տեսնում են, ոնց են սրա նրա հանցագործ լակոտներին, որոնք մարդ են սպանում,  ինվալիդ սարքում, նարկաման և այլն բերդ նստացնելու փոխարեն արտերկիր սովորելու են ուղարկում կամ պաշտոն տալիս։ Իսկ Հայկ Կյուրեղյանի պես մի «անտեր» տղու , ով մեծ հաշվով մանր խուլիգանություն է արել 9 տարի՞ են տալիս:

Ոմանք իրենց լակոտներին նույնիսկ 2 տարի բանակ չեն ուզում ուղարկել, այս ջահել տղան գնա 9 տարի բերդ նստի՞: Ոչ մեկին չեմ ուզում վիրավորել կամ բան սովորեցնել, ուղղակի մի հատ Ձեր մեջ մտածեք , ծանր ու թեթև արեք էլի ինչ եք անում ինչի համար։ 

Իմ տղան նոր էր ծնվել մի շատ կարևոր բան նկատեցի մեջս։ Երբ երեխա եմ տեսնում, որին ինչ-որ բանով կարող եմ օգնել, սիրով անում եմ դա՝ մտածելով , որ վաղը ինչ-որ մեկը իմ տղուն կօգնի։ Բա դուք ինչ-որ մեկի բալուն ուղղակի 9 տարի եք տալիս, ի՞նչ եք մտածում:

Ալեն Սիմոնյան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more