▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց բախտն անիծում են ու վախենում են առաջիկա ուսումնասիրություններից...Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դեռևս ուշքի չի եղել ԱԱԾ բացահայտումներից: Նա այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց, որ գողությունն ու զենքի անօրինականությունն այլ հարց է, հոգևոր արժեքներին դիպչելն՝ այլ:

 

 

 

 

 

 

 

 

«Վստահ եմ՝ հանրությունը, աչքերը խոշոր բացած, սպասում է, թե այս վիճակից ոնց ենք դուրս գալու: Սա ամենաթողության, բեսպրիդելի արդյունքն է: Դուք տեսնում ենք, որ մենք քայլեր ենք անում, որ այս ամենը մնա պատմության էջերում, բայց փակելուց մենք պետք է հստակ առիթ չտանք, որ նման որևէ էջ բացվի, այսինքն՝ բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց նա:



 

 

 

 

 

 

 

Սանասարյանի խոսքով՝ պատերազմող երկրում նման գործողությունները հավասարազոր են պետական դավաճանության: Նա կարծում է, որ ՊՆ-ից դեռևս այլ բացահայտուրմներ էլ կլինեն, և ամեն պաշտոնյա իր գործածի չափով պատասխանատվության կենթարկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more