▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակ է փոխվել Հայաստանում, սակայն դեռ բանանի և շաքարի շուկայում մենաշնորհը չի վերացել.Անի Սամսոնյան

 

 

ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության (ՏՄՊՊՀ) պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով։

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմելով թեկնածուին՝ դիտարկում արեց. «Լայն սպառման շուկայում ձևավորվել են մենաշնորհներ: Օրինակ, այդպիս մենաշնորհ է եղել շաքարի մենաշնորհը, որը պատկանել է «Ալեքս Գրիգ» ընկերությանը, մոտավորապես շուկայի 90 տոկոսը: Այդպիսի մենաշնորհ է եղել նաև բանանի մենաշնորհը, որը պատկանել է «Քեթրին Գրուպ» ընկերությանը: ՏՄՊՊՀ-ն ներկայացրել էր տվյալներ, որ օրինակ, 2014 թվականից, նույն այդ բանանի մենաշնորհը շուկայում 90 տոկոսով կրճատվել է, և շուկա են մտել 21 ընկերություններ: Բայց միևնույն ժամանակ կար տեղեկատվություն, որ այդ 21 ընեկրությունները ևս պատկանում էին «Քեթրին Գրուպ» ընկերության նույն սեփականատիրոջը: Այդպիսով, նա տեղափոխվում էր ավելի ցածր հարկման դաշտ: 2018-ից հետո, իրավիճակ է փոխվել Հայաստանում, սակայն դեռ բանանի և շաքարի շուկայում ակտիվություն չի նկատվում»,- ասաց Սամսոնյանը ուղղելով հարցը. «Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը, երբ կարող է մի սեփականատերը մի քանի ընկերությունների միջոցով նորից լրացնել շուկան և ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում մենք չենք տեսնում ակտիվություն այս երկու ապրանքների շուկայում»:

Պատասխանելով պատգամավորին՝ Էդգար Ճաղարյան ասաց, որ այս ոլորտում խնդիրները տարբեր են. «Հեղափոխությունից հետո տարբեր մարդիկ փորձեցին բանան ներմուծել, բայց խնդիրներ ունեցան: Խնձորը, եթե բերեն՝ մի շաբաթից վաճառվի կամ մեկ շաբաթից, խնդիրներ չի առաջացնի, բայց բանանինն այդպես չէ: Այստեղ հստակ շուկա պետք է ունենաս, որտեղ կարողանաս սպառել բանանը. չես կարող 20 տոննա բանան բերել՝ չիմանալով քո սպառման կետերը... Այստեղ արդեն ունենք խոշորացված վիճակ, ամուր դիրքերում կազմակերպություն, որտեղ նոր խաղացողները կդժվարանան մտնել: Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ մենաշնորհը վերանա: Ինչ վերաբերում է 21 կազմակերպություներին, կարծում եմ, դրանց շատ հեշտ է հայտնաբերել: Դա էլ է հակամրցակցային և անբարեխիղճ մրցակցություն»,- ասաց ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more