▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահ մարմինների պլանները կտրուկ փոխվեցին. որոշվեց քրեական գործ հարուցել

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն՝ նախազգուշացում է նախատեսում գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելու, այսինքն` բարձրաձայն երգելու կամ երաժշտական գործիքներ նվագելու կամ ձայնային ազդանշաններ տալու, … ինչպես նաև այլ գործողությունների համար, որոնք խախտում են գիշերային անդորրը:
 
Երևանի Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի՝ նստացույցի անցկացման առաջին օրը, քաղաքացիների կողմից հենց այս հոդվածի խախտման դեպքում պատասխանատվության մասին էր զգուշացնում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:      
 
Սակայն, ըստ ամենայնի, իրավապահ մարմինների պլանները կտրուկ փոփոխություն կրեցին. որոշվեց քրեական գործ հարուցել, այն էլ՝  խուլիգանության հատկանիշներով, անհասկանալի է, թե ինչի հիման վրա, երբ աղմկելու համար նախատեսված է ընդամենը վարչական պատասխանատվություն (ակցիայի մասնակիցների կողմից հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտությունները հնչել են ոստիկանության գործողություններից հետո)։  
 
Քաղաքացիական նախաձեռնության անդամները, նրանց արդարացի պահանջներին սատարող քաղաքացիներն ընդամենը փորձում են պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ ոլորտի ապաշնորհ կառավարիչները այլ ճանապարհ չեն գտել, քան կուտակած պարտքերը մարել նորից ժողովրդի հաշվին՝ թանկացնելով էլեկտրաէներգիայի սակագինը, ինչն, անկասկած, հարվածելու է շարքային քաղաքացու, այդ թվում՝ շարքային ոստիկանի  գրպանին:
    
Քաղաքացիներն ընդամենը պահանջում են չեղյալ համարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տխրահռչակ որոշումը: Ընդ որում, ելույթները զերծ էին քաղաքական երանգներից, այսինքն բարձրացվում էր ընդամենը սոցիալական  հարց։
 
Անհասկանալի է՝ որն  է իշխանության, մասնավորապես, ոստիկանության վրեժխնդրության պատճառը, որ հայհոյախառն բռնություններով, բիրտ ուժով ցրեց նստացույցը, դաժանորեն ծեծի ենթարկելով լրագրողներին ու ոչնչացնելով նրանց աշխատանքի գործիքները՝ լրագրողներն ընդամենն իրենց մասնագիտական պարտքն էին կատարում:
 
Վրեժխնդրության հաջորդ չափաբաժինը անհիմն քրեական գործ հարուցելն էր՝ ինչի՞  է  դա բերելու՝  միայն հարվածելու է  երկրի միջազգային հեղինակությանը, ձնագնդի նման մեծացնելու երիտասարդների բողոքի ակցիան:
 
Ի դեպ, նույն աղմուկը եղել է նաեւ հունիսի լույս 24-ի գիշերը, սակայն զարմանալիորեն այս  անգամ ոստիկանները բողոք   չստացան հարակից բնակիչներից ու դատախազությունն էլ  մամուլի հրապարակումների հիման վրա կրկին գործ չհարուցեց խուլիգանության հոդվածով…
 
Ընտրած ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, լավագույն դեպքում տանում է դեպի փակուղի: Սխալներն ուղղելու ժամանակն է:

pastinfo.am-ը գրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն՝ նախազգուշացում է նախատեսում գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելու, այսինքն` բարձրաձայն երգելու կամ երաժշտական գործիքներ նվագելու կամ ձայնային ազդանշաններ տալու, … ինչպես նաև այլ գործողությունների համար, որոնք խախտում են գիշերային անդորրը: 

Երևանի Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի՝ նստացույցի անցկացման առաջին օրը, քաղաքացիների կողմից հենց այս հոդվածի խախտման դեպքում պատասխանատվության մասին էր զգուշացնում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:    

Սակայն, ըստ ամենայնի, իրավապահ մարմինների պլանները կտրուկ փոփոխություն կրեցին. որոշվեց քրեական գործ հարուցել, այն էլ՝  խուլիգանության հատկանիշներով, անհասկանալի է, թե ինչի հիման վրա, երբ աղմկելու համար նախատեսված է ընդամենը վարչական պատասխանատվություն (ակցիայի մասնակիցների կողմից հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտությունները հնչել են ոստիկանության գործողություններից հետո)։   

Քաղաքացիական նախաձեռնության անդամները, նրանց արդարացի պահանջներին սատարող քաղաքացիներն ընդամենը փորձում են պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ ոլորտի ապաշնորհ կառավարիչները այլ ճանապարհ չեն գտել, քան կուտակած պարտքերը մարել նորից ժողովրդի հաշվին՝ թանկացնելով էլեկտրաէներգիայի սակագինը, ինչն, անկասկած, հարվածելու է շարքային քաղաքացու, այդ թվում՝ շարքային ոստիկանի  գրպանին:   

 Քաղաքացիներն ընդամենը պահանջում են չեղյալ համարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տխրահռչակ որոշումը: Ընդ որում, ելույթները զերծ էին քաղաքական երանգներից, այսինքն բարձրացվում էր ընդամենը սոցիալական հարց։ Անհասկանալի է՝ որն  է իշխանության, մասնավորապես, ոստիկանության վրեժխնդրության պատճառը, որ հայհոյախառն բռնություններով, բիրտ ուժով ցրեց նստացույցը, դաժանորեն ծեծի ենթարկելով լրագրողներին ու ոչնչացնելով նրանց աշխատանքի գործիքները՝ լրագրողներն ընդամենն իրենց մասնագիտական պարտքն էին կատարում: 

Վրեժխնդրության հաջորդ չափաբաժինը անհիմն քրեական գործ հարուցելն էր՝ ինչի՞  է դա բերելու՝  միայն հարվածելու է  երկրի միջազգային հեղինակությանը, ձնագնդի նման մեծացնելու երիտասարդների բողոքի ակցիան: Ի դեպ, նույն աղմուկը եղել է նաեւ հունիսի լույս 24-ի գիշերը, սակայն զարմանալիորեն այս  անգամ ոստիկանները բողոք   չստացան հարակից բնակիչներից ու դատախազությունն էլ  մամուլի հրապարակումների հիման վրա կրկին գործ չհարուցեց խուլիգանության հոդվածով…

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more