▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավաբանների ասոցիացիայի վարչությունը՝ Խալափյանի նկատմամբ իրականացվող դատավարության վերաբերյալ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ուշադրության կենտրոնում է գտնվում փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ իրականացվող դատավարությունը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր խորին մտահոգությունն է հայտնում փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ իրականացվող դատավարության կապակցությամբ:

Մտահոգության համար առիթ են հանդիսանում իրականացվող վարույթի ընթացքում թույլ տրված մի շարք խախտումներ, որոնց կապակցությամբ ևս Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ:

Գտնում ենք, որ Ա. Խալափյանի արարքում բացակայում են հանցագործության հատկանիշներ, արարքը իրենից հանրային վտանգավորություն չի ներկայացնում: Ավելին, արարքը, որը վերագրվում է Ա. Խալափյանին` հերքվում է նրա իսկ վստահորդների հայտարարությամբ, որում վստահորդները իրենց գոհունակությունն են հայտնում փաստաբան Արշավիր Խալափյանի աշխատանքից, ցանկանում են, որ նա շարունակի իրենց իրավունքների պաշտպանությունը:

Վերը նշված փաստերի համադրումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մեղադրող դատախազը պահանջում է որպես պատիժ կիրառել ազատազրկում երկու տարի ժամկետով, այն պարագայում երբ կարող էր պահանջել, օրինակ` տուգանք, ինչպես նաև քաջատեղյակ լինելով Ա. Խալափյանի կողմից իրականացված իրավապաշտպան գործունեությանը, այդ գործունեության ընթացքում նրա կողմից վարած գործերի հնչեղությանը, աչքի առջև ունենալով Ա. Խալափյանի` որպես համարձակ ու արհեստավարժ  փաստաբանի կերպարը` կարծում ենք, որ Ա. Խալափյանի  նկատմամբ սկսված և ընթացող գործընթացը նպատակ է հետապնդում խոչընդոտելու նրա մասնագիտական գործունեությանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ակնկալում է, որ Ա. Խալափյանի վերաբերյալ գործը քննող դատարանը կգտնվի իր բարձունքում և գործը կքննի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ`որպես անկախ և անկողմնակալ դատարան:

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more