▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրաքի օդուժը ավիահարվածների ընթացքում ԻՊ-ի 8 հրամանատար է ոչնչացրել

Իրաքի ռազմաօդային ուժերը ավիահարվածների ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման 8 հրամանատար են ոչնչացրել:

Այս մասին հաղորդում է «Ռոյթերսը»՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքը:

«F-16 օդանավերը Հավիջում եւ Անբարում ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են 10 ահաբեկիչների, ներառյալ ԻՊ-ի 8 հրամանատարների»,-հայտարարել են Իրաքի զինվորականները՝ չհայտնելով գործողության մանրամասները եւ սպանվածների անունները:

Իրաքի զինված ուժերը դեկտեմբերի 22-ին երկրի էր-Ռամադի քաղաքի կենտրոնն ԻՊ-ի գրոհայիններից ազատագրելու գործողություն են սկսել: 

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more