Ուկրաինական ինքնաթիռը, որ կործանվեց Թեհրանի մոտ, պատահաբար խոցվել է «մարդկային սխալի հետեւանքով»։ Այդ մասին ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, գրում է РИА Новости-ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ թռել է կարեւոր ռազմական օբյեկտի մոտով։ «Դա տեղի է ունեցել բարձրացված ռազմական պատրաստվածության պայմաններում, որը կապված էր Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծությանը ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ»։
Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է արել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը՝ գրելով, որ ուկրաինական ինքնաթիռի կործանման հանգեցրել է «մարդկային սխալը ճգնաժամի ընթացքում, որը հրահրվել էր ԱՄՆ-ի արկածախնդրության արդյունքում»։
A sad day. Preliminary conclusions of internal investigation by Armed Forces:
— Javad Zarif (@JZarif) January 11, 2020
Human error at time of crisis caused by US adventurism led to disaster
Our profound regrets, apologies and condolences to our people, to the families of all victims, and to other affected nations.
💔
Նա ներողություն է խնդրել ու ցավակցությունները հայտնել ավիավթարի արդյունքում մահացածների հարազատներին։
Հիշեցնենք, որ ինքնաթիռի կործանման արդյունքում 167 ուղեւորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։
Հավելենք, որ Իրանի նախագահը ևս հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է պակակազորի հրթիռակործնան պատճառով և իր երկիրը պատասխանատու է այդ դեպքի համար։Ռոհանին հայտարարել է, որ դժբախտաբար մարդկային սխալի պատճառով կործանվեց ուկրաինական ինքնաթիռը և տասնյակ մարդ զոհվեց։Նրա ասելով հետաքննությունները շարունակվում են և նրանք ովքեր այսպիսի աններելի սխալ են կատարել օրենքի առջև պետք է պատասխան տան։