▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանցի զբոսաշրջիկները թուրքական կողմին խնդրում են Վանա լճի ափին լողափեր հիմնել

«Վանա լճի ավազանի զբոսաշրջային միության» նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը հայտարարել է, որ Իրանից եկող զբոսաշրջիկները դժգոհում են լճի ափին հանրային լողափների բացակայությունից: Թունչդեմիրը նշել է, որ կրոնական տոներին իրանցիները մի ստվար հատված նախընտրում է իր հանգիստն անցկացնել Իրանի սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա գտնվող Վան քաղաքում, սակայն լճի ափին մեծ լողափրի բացակայության պատճառով վերջինները չեն կարողանում ավելի երկար ժամանակ անցկացնել քաղաքում:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` երկար տարիներ Վան քաղաք զբոսաշրջիկներ տանող իրանական տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավար Վահիդ Ռոստամին էլ նշել է, որ զբոսաշրջիկների շրջանում շատ են լճի ափին հանգստանալ ցանկացողները: Ռոստամին նշել է, թե իրանք ցանկանում են, որպեսզի թուրքական կողմը առափնյա հանգստի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնի`ավելացնելով, որ դրա արդյունքում իրանցի զբոսաշրջիկները ավելի երկար ժամանակով կայցելեն Վան:

Նախորդ տարի Ռամազանի տոնի օրերին Վան են այցելել 50.000, իսկ այս տարի` 20.000 իրանցի զբոսաշրջիկ: Վանա լճի ափին հանրային լողափներ հիմնելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Աբդուլլահ Թունչդեմիրը`ավելացնելով, որ դա կնպաստի նաև հարևան նահանգներից Վան այցելող թուրք զբոսաշրջիկների թիվը: Նշվում է նաև, Վանա լճի` 450 կմ երկարություն ունեցող ափի երկայնքով այս պահին որևէ հանրային լողափ չի գործում:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more