Araratnews.am-ը գրում է. Հայ ազգն այլեւս «մտահոգվելու» առիթներ չունի. առաջնագծում է գտնվում «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը: Ամեն դեպքում, առաջնագծում գտնվելու մասին խոսում է Ասրյանի զինվորական համազգեստով լուսանկարը: Այն, որ ապրիլյան չորսօրյա պատերազմը շատերի համար վերածվել է առաջնագծում «սելֆի» անելու յուրահատուկ տարածքի՝ այլեւս անվիճելի է: Վերջերս, օրինակ, համացանցում տարածվեց Սյունիքի հայտնի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը՝ սահմանից: Խաչատրյանը «կամուֆլյաժ» էր հագել եւ գնացել առաջնագիծ: Խաչատրյանը նաեւ լուսանարիչներ էր տարել հետը, որպեսզի հենց «խփի» հակառակորդին՝ հայ ազգը տեսնի եւ ուրախանա, իսկ թուրքն էլ, բնականաբար, տխրի: Հետո Խաչատրյանի՝ բանակում չծառայած որդին հագավ զինվորական համազգեստ եւ մեկնեց առաջնագիծ:
Հիմա անդրադառնանք Խաչիկ Ասրյանին: Վերջինս ինչպես հայտնի է համարվում է Սերժ Սարգսյանի հովանավորյալը, պատեհ-անպատեհ առիթով էլ երդվում Սարգսյանի անունով: Մեր ունեցած տեղեկություններով Ասրյանը Սարգսյանի սանիկն է, եւ ՀԿ-ն էլ պահում է քավորի փողերով: Այս ամենին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:
Այժմ այն մասին, թե ինչու՞ է Ասրյանը առաջնագիծ մեկնում: Եթե նրա նպատակն է սատար կանգնել հայ զինվորին, կռվել հակառակորդի դեմ, ապա այն միայն ու միայն ողջունելի է: Սակայն դատելով Ասրյանի՝ առաջնագծից հասնող լուսանկարներից, կարելի է փաստել, որ նա պարզապես որոշել է մյուսներից հետ չմնալ եւ «անմահանալ» հայկական երկրորդ հանրապետության բարձրադիր լեռներում: Չի բացառվում, որ Ասրյանին ոգեւորել է Սուրիկ Խաչատրյանի, կամ ասենք Սամվել Ալեքսանյանի ինքնալուսանկարները՝ «սելֆիները» առաջնագծից:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում