▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրադրությունն առաջնագծում շարունակում է լարված մնալ. ՊԲ

Իրադրությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում մնում է լարված, և հակառակորդը շարունակում է ինտենսիվ  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով, հունվարի 5-ին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր (13 արկ) և  ՌՊԳ-7 (5 նռնակ) ու ԱԳՍ-17 (6 նռնակ) տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more