Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ: