2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա հայտարարեց, որ կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել, հողեր հանձնել ու պատասխանատվությունը դնել իշխանությունների վրա:
«Ես ԼՂ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել և ներկայացրել Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը, հետաքրքրվել եմ՝ համաձա՞յն են այդ տեսլականի հետ, պրիտենզիաներ կա՞ն: Պարզվել է, որ բոլորը համաձայն են: Երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ տակից հրահրում են ու ասում, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ նստել խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում առաջ գնալը, իսկ այդ մարդը դուրս է գալիս ու իր օգնականին ասում՝ գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչո՞ւ է նման բան անում: Ախր ինքը գիտի, թե ինչէ կատարվում: Ընդ որում, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, նրան տեղյակ չեն պահել, թե ինչ է կատարվում: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Մինչև այդ նրանք տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել»: