▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ն ևս երկու ահաբեկչություն է իրականացրել. զոհվել է 24 մարդ

Այսօր Սիրիայի Հոմս քաղաքում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը՝  հայտնելով 30 զոհի մասին:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` առաջին պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ  ականապատ մեքենա են գործի դրել սահմանային անցակետի մոտ: Իսկ ըստ տեղի հեռուստատեսության` դրանից հետո մահապարտ-ահաբեկիչը  պայթեցրել է իր գոտին: Տեղեկացնենք, որ կան 100 վիրավորներ, որոնցից 17-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more