Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Իսլամական պետության նպատակը եվրոպական երկրներում իսլամաֆոբիա ստեղծելն է : ԻՊ-ի ահաբեկիչները որպես թիրախ ընտրում են եվրոպական այն երկրները, որտեղ հոծ մահմեդական բնակչություն կա: Ֆրանսիա, Գերմանիա, հավանաբար նաև Մեծ Բրիտանիա: Նպատակը մեկն է`թացը չորի հետ խառնել:
Այդ երկրների հին և նոր եկած մահմեդականների փոքր մասը կիսելով թե ոչ նրանց հայացքները, բայց սկսում են ատել բոլորին: Նպատակը մեկն է ` միջին վիճակագրական եվրոպացու աչքին բոլոր մահմեդականներին դարձնել ահաբեկիչ և թշնամի, առողջ ազգայնական ուժերին մի կողմ թողնել և ծայրահեղական ուժերին եվրոպական երկրներում բերել իշխանության, մահմեդականների մոտ որպես հակազդեցություն և ինքնապահպանման բնազդի դրսևորում իսլամական ծայրահեղականների համակիր դառնալ և:
Եվ մի խոսքով ԻՊ-ի պապաները հանճար են, մեկ լուցկով Եվրոպա և Մերձավոր Արևելք են ուզում այրել: Մնում է, որ եվրոպական երկրներն օգտվեն Ռուսաստանի ոչ վաղ անցյալի փորձից և թույլ չտան, որ առանձին դրսևորումներից բացի սկսի միջկրոնական և միջէթնիկական բախում:
Հ. Գ. Չնայած ինչպես երևում է նրանց ղեկավարները նույնպես դեմ չեն այդ ամենին: