▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ը ստանձնել է Նիսում հարձակման պատասխանատվությունը. լրատվամիջոցներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը:  Այդ մասին գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:

«Ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալներով՝ «Իսլամական պետությունը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Հարձակման զոհերի թիվը 80 է , վիրավոր է ավելի քան 120 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more