Դանիել Իոաննիսյանը՝ sms-ով հրաժարականների մասին և ոչ միայն
Մեդիա Կենտրոնում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ, անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին: Հիշեցնենք, որ մարտի 10-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցույթը։ Կոռուպցիոն հանցագործությունները քննող կոմիտեի ղեկավարի թափուր պաշտոնի համար դիմումներ են ներկայացրել հինգ անձինք, որոնցից երեքը հաղթահարել են անցողիկ շեմը: *** |
«Օրենքի կարգավորումը հետևյալն է՝ ժամկետ կա, որում կառավարությունը պետք է նշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին»,- ասուլիսի ժամանակ հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ եթե ճիշտ է հիշում, այդ ժամկետը մեկ ամիսն է: Իոաննիսյանի խոսքով՝ եթե այդ ժամկետում կառավարությունը չնշանակի նախագահ, ապա այս մրցույթը համարվում է չկայացած, նոր մրցույթ է նշանակվում, «ինչը քիչ հավանական սցենար է»: Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել է 3 թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։ Նրանց թեկնածությունը կներկայացվի Կառավարությանը: |