▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինտիմ կյանքի` ջրի երես դուրս գալու պատճառով պաշտոնանկություններն ավանդո՞ւյթ են դառնում.armlur.am

 

Արդարադատության արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից անցել է  մոտ մեկ ամիս, սակայն դեռևս պաշտոնական պարզաբանում չկա` որն էր նախարարի` աշխատանքից հեռացվելու պատճառը: Այն պահից, երբ հաստատվեց պաշտոնանկությունը, լրատվամիջոցները դրդապատճառների մասին տարբեր վարկածներ շրջանառեցին: Մամուլում լուրեր տարածվեցին, թե Հովհաննես Մանուկյանի պաշտոնաթողության հիմքում ընկած է եղել մի տեսանյութ, որը դիտելով՝ Սերժ Սարգսյանը որոշել է նրան անհապաղ աշխատանքից ազատել: Ավելին, ասում են, թե տեսանյութի բովանդակությունը շատ ավելի վատն է, քան, ասենք, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանինը կամ վերջերս հայտնի դարձած սեքս-սկանդալի մեջ հայտնված ՀՀԿ-ական պատգամավորներինը: Նշված վարկածը դեռևս ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել է, ինչը հիմք է տալիս համոզվելու, որ արդեն նախկին նախարարի մասնակցությամբ իսկապես ինտիմ բնույթի տեսանյութեր են տարածվել, ավելին, հայտնվել նախագահի ձեռքում: Ասում են` մեկ տարի պաշտոնավարած նախարարն այլևս հույս չունի, որ Հայաստանում կամ դրսում որևէ պետական պաշտոն կստանա: Հարկ է նկատել, որ Հովհաննես Մանուկյանը միակ նախարարը չէ, ում կարիերան նման տխուր ավարտ ունեցավ: Դեռևս 2011 թվականին նմանատիպ սկանդալի կիզակետում էր հայտնվել նախկին ԲՀԿ-ական, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Արմեն Գրիգորյանը: Ասում էին, թե Գրիգորյանն իր սեռական ցանկություններին հագուրդ տալու համար մի զինծառայողի էր «ընտրել» և նրան պարբերաբար իր տուն էր կանչում: Իհարկե, հետագայում նախկին նախարարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կտրականապես հերքել էր տարածված լուրերը` ասելով. «Այդ պատմությունները հերյուրանք են, ես հեռուստատեսությամբ էլ եմ ասել: Ես ո՛չ վաշտի հրամանատար եմ, ո՛չ պոլկի հրամանատար, որ զինվորների հետ շփվեմ: Ուղղակի յուրաքանչյուր մարզական ֆեդերացիա ինձ նամակ էր գրում ՀՀ հավաքականի մարզիկների համար: Այդ նամակը ստորագրվում էր գլխավոր մասնագետից մինչև փոխնախարար, հետո ես այն ուղարկում էի ՊՆ: Նման զինվոր չի եղել, դա սարքած պատմություն էր»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/400333/ 

armlur.am-ը գրում է, որ արդարադատության արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից անցել է  մոտ մեկ ամիս, սակայն դեռևս պաշտոնական պարզաբանում չկա` որն էր նախարարի` աշխատանքից հեռացվելու պատճառը: Այն պահից, երբ հաստատվեց պաշտոնանկությունը, լրատվամիջոցները դրդապատճառների մասին տարբեր վարկածներ շրջանառեցին:

Մամուլում լուրեր տարածվեցին, թե Հովհաննես Մանուկյանի պաշտոնաթողության հիմքում ընկած է եղել մի տեսանյութ, որը դիտելով՝ Սերժ Սարգսյանը որոշել է նրան անհապաղ աշխատանքից ազատել: Ավելին, ասում են, թե տեսանյութի բովանդակությունը շատ ավելի վատն է, քան, ասենք, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանինը կամ վերջերս հայտնի դարձած սեքս-սկանդալի մեջ հայտնված ՀՀԿ-ական պատգամավորներինը:

Նշված վարկածը դեռևս ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել է, ինչը հիմք է տալիս համոզվելու, որ արդեն նախկին նախարարի մասնակցությամբ իսկապես ինտիմ բնույթի տեսանյութեր են տարածվել, ավելին, հայտնվել նախագահի ձեռքում: Ասում են` մեկ տարի պաշտոնավարած նախարարն այլևս հույս չունի, որ Հայաստանում կամ դրսում որևէ պետական պաշտոն կստանա: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more