▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինստիտուտուցոնալ մեթոդներով կկառուցենք` կքանդենք, կկառուցենք` կքանդենք…

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ժողովու′րդ, երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստում հայտարարեց, որ իրենց կուսակցությունն այսուհետ ընդդիմություն է: 

Ի հավելումն կուսակցապետուհու կամ «ճշգրտելու»  նպատակով, ԲՀԿ մի քանի «լուրջ դեմքեր»  երեկ արդեն հայտարարել են, թե կուսակցությունը գործելու է կառուցողական ընդդիմության դաշտում: Այսինքն ի՞նչ, հիմա ՀԱԿ-ը, ժիրիկնոցը, մյուսները քանդողական կամ ավիրող ընդդիմություն ե՞ն…

Հիմա մեր քաղաքական դաշտ ասեմ, համակարգ ասեմ, թե ինչ ասեմ`շատ յուրահատուկ ու շատ հայավարի է, մի խոսքով մերն ուրիշ է…Կենտրոնամետ, այլնտրանքային ունեինք, կառուցողական ունեցանք, քանդողը միշտ կա ու կա, մնաց Նիկոլի ինստիտուտուցիոնալը…

Ինստիտուտուցոնալ մեթոդներով կկառուցենք` կքանդենք, կկառուցենք` կքանդենք…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more