▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաթիռի վայրէջքից հետո բոլոր ուղևորներին մահացած են գտել

life.panorama.am-ը գրում է. Այս պատմությունը գրքի սյուժե չէ և ոչ էլ ֆիլմի աղետալի սցենար: Այս պատմությունն իրական է: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Բայց երբ  բացվել են դռները, վկաների աչքերի առջև բացվել է սարսափելի տեսարան. բոլոր ուղևորները մահացած են եղել:

1980 թվականի օգոստոսի 19-ին Saudi Arabian Airlines ավիաընկերության Boeing 163 ինքնաթիռը թռիչք է կատարել Էռ-Ռիյադա օդանավակայանից:  Օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռում ծուխ է տարածվել:

Չնայած օդաչուներին հաջողվել է թեքել ինքնաթիռի ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել, այնուամենայնիվ, բոլոր ուղևորները մահացել են:

Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, հրդեհի ոչ մի տեսանելի հետք չի հայտնաբերվել: Սակայն դռները բացվելուց հետո անվտանգության աշխատողները հայտնաբերել են, որ ինքնաթիռն ամբողջովին պատված է ծխով:

Այս ողբերգությունը խլել է անձնակազմի 14 անդամների և 287 ուղևորների կյանք:
 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more