▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձը կանխվեց

 

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:09-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
 
Ըստ նախնական տվյալների` 30-35 տարեկան մի կին անցել է կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ցած նետվել: Նրա հետ բանակցություններ է վարում ՃԿԱԿ հոգեբանը:
 
Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և հոգեբանի հետ բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more