Հունիսի 8-ին, ժամը 8:30-ից 9:00-ի հատվածում Գյումրիում ինքնասպանության փորձ է կատարել մի քաղաքացի: Դեռևս անհայտ պայմաններում, նա բարձրացել է Հաղթանակի պողոտայի սկզբնամասում գտնվող շենքի տանիքին և սպառնացել է վերջ տալ կյանքին՝ տանիքից ընկնելու միջոցով: Նա պահանջում էր 150.000 դրամ և անընդհատ գոռում էր, որ ինքը եզդի տղա է: Տղամարդու ձեռքին փոքրիկ խոհանոցային դանակ կար: Տարածք ժամանած ոստիկանության և փրկարարական վարչության աշխատակիցներին երկարատև բանակցություններից հետո հաջողվել է տղամարդուն իջեցնել տանիքից: Դեռևս չճշտված սակայն տարածված խոսակցությունների համաձայն, նրան գումարը տվել և իջեցերլ են տանիքից, այդ ընթացքում տղամարդը հասցրել է գումարը կուլ տալ: Նախնական տեղեկությունների համաձայն, այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ Կոլյա Միրզոյանն է, որ ինքնասպանության նման փորձ էր կատարել այս տարվա մայիսի 30-ին՝ Երևանում: Դեպքի հանգամանքները պարզվում են:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը