▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնահրկիզված տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծանր

tert.am-ը գրում է.

Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանի մոտ այրվածքային հիվանդության երկրորդ` թունավորման  շրջանն է, ինչպես և կանխատեսվել էր:
Այս մասին մեզ հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանցը:

«Տոքսինիայի /թունավորման/  շրջանի մեջ է, ու կսկսվի սեպսիս, կոպիտ ասած, գնում է օրգանիզմի թունավորում»,- ասաց բժիշկը:

Նա նշեց, որ Քաջիկ Գրիգորյանն ունի պարզ գիտակցություն,  նրան միացված չէ արհեստական շնչառության սարք, և ստանում է մետադոնային բուժում: Թմրամիջոցը բերվում է հոգեբուժարանից, որտեղ քաղաքացին հաշվառված է:

Քաջիկ Գրիգորյանն ունի մինչև 20 տոկոս վերին շնչուղիների, գլխի, /ձայնը այրվածքներից փոխվել է/ , կրծքավանդակի, ձեռքերի, մեջքի, նստատեղի, ոտքերի մի մասի   այրվածքներ:

Հիշեցնենք, որ նա Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ անսպասելի իր վրա բենզին էր լցրել և  ինքնահրկիզվել։

Հիշեցնենք նաև, որ նույն կենտրոնում է գտնվում Սարի թաղի միջադեպի ժամանակ այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը: Ըստ Նորայր Դավիդյանցի` Թամարա  Մանուկյանը ապաքինվում է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Վիճակը բավարար է, բայց բուժման կարիք ունի»,- ասաց Նորայր Դավիդյանցը:  Ըստ նրա` երիտասարդ աղջիկը ստացել է 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, և պլաստիկ վիրահատության կարիք չի ունենա: Նրա մոտ  կան նաև բեկորային վնասվածքներ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more