▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինջիրլիքի ռազմաբազայից առաջին հարվածն է հասցվել ԻՊ-ին

 

Երեկ Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայից առաջին անգամ ռումբերով բեռնված ամերիկյան «Predator» տեսակի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) անցել է Սիրիայի սահմանն ու ռմբակոծություն իրականացրել:
Այս մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը` նշելով, որ «Predator»-ները առաջին թռիչքը կատարել էին դեռևս կիրակի օրը, սակայն հետ էին վերադարձել առանց ռմբակոծության:
Հաղորդվում է նաև, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնության շրջանակներում սպասվում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռների ժամանումը Ինջիրլիքի ռազմաբազա:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են Սիրիայի սահմանում ամերիկյան ԱԹՍ-ի իրականացրած ռմբակոծությունների մասին լուրը: Սակայն վերջինները չեն կոնկրետացրել, թե գործողությունը որ կազմակերպության դեմ է իրականացվել` «ԻՊ»-ի, թե «Ալ Նուսրա»-ի:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պատասխանատուները հավելել են նաև, որ այս պահին ամերիկյան կործանիչները Թուրքիայի սահմանից դուրս թռիչքներ չեն իրականացնում:
Աղբյուր`    Ermenihaber

Երեկ Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայից առաջին անգամ ռումբերով բեռնված ամերիկյան «Predator» տեսակի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) անցել է Սիրիայի սահմանն ու ռմբակոծություն իրականացրել:Այս մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը` նշելով, որ «Predator»-ները առաջին թռիչքը կատարել էին դեռևս կիրակի օրը, սակայն հետ էին վերադարձել առանց ռմբակոծության:

Հաղորդվում է նաև, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնության շրջանակներում սպասվում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռների ժամանումը Ինջիրլիքի ռազմաբազա:ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են Սիրիայի սահմանում ամերիկյան ԱԹՍ-ի իրականացրած ռմբակոծությունների մասին լուրը:

Սակայն վերջինները չեն կոնկրետացրել, թե գործողությունը որ կազմակերպության դեմ է իրականացվել` «ԻՊ»-ի, թե «Ալ Նուսրա»-ի:ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պատասխանատուները հավելել են նաև, որ այս պահին ամերիկյան կործանիչները Թուրքիայի սահմանից դուրս թռիչքներ չեն իրականացնում:

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more