▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքան Իլհամի առաջ չոքում է,այնքան նրա պահանջները Հայաստանից ավելանում են»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ 

«Սա Նիկոլ Փաշինյանի ասած «կիրթ ու կառուցողական» Իլհամն է, որին Տիրանայում Նիկոլը սուրճ խմելու էր հրավիրում։ Ինչքան Իլհամի առաջ չոքում է,այնքան նրա պահանջները Հայաստանից ավելանում են»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել միջազգային հանրությանն ու անդրադարձել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին:

Նա հայ հանրությանը մեղադրել է թուրք ժողովրդին ատելու, «Մեծ Հայաստանի» երազանքով ապրելու համար, ինչը տարածքային նկրտումներ է պարունակում Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ:

Ալիևը կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը, որն, ըստ նրա, տարածքային պահանջներ է պարունակում հարևանների նկատմամբ, խոսել է նաև այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքի ժխտման մասին, ինչը խոչընդոտ է «խաղաղության ճանապարհին»:

«Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային նկրտումները հարևանների նկատմամբ, ձեռնարկի քայլեր՝ ադրբեջանցիների մշակութային ժառանգության պահպանման համար, թույլ տար ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելության անցկացումը և սկսի երկխոսություն հանրության հետ՝ վերադարձի հարցով»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանությունից պահանջել է հստակ դիրքորոշում հայտնել, թե ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց պատմական հայրենիք:

«Կցանկանայի ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը պետք է զերծ մնա ցանկությունը նման ձևաչափով ներկայացնելու փորձերից»,-ասել է Ալիևը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more