«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իլհամը Հայաստանի տարածքները գրավելու նպատակ է դրել, իսկ Նիկոլը նպատակադրվել է գրավել Վեհարանը։ Ինչքան Իլհամը հրապարակայնորեն նվաստացնում է Նիկոլին, այդքան Նիկոլը ավելի ագրեսիվ է դառնում Հայաստանի ներսում»։
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կապիտուլյանտը որոշել է իր մամլո խոսնակի միջոցով պատասխանել Ալիևի վերջին հայտարարություններին։
Նախ՝ ինչպես և սպասվում էր, Նիկոլ Անհողը նույնիսկ իր մամլո խոսնակի մակարդակով ուղղակի վախեցել է անդրադառնալ Ալիևի լկտի և ցինիկ վարքագծին և ծպտուն չի հանել, թե ինչպես է Ալիևն իր նմանին ծաղրում և ստորացնում։
Երկրորդը՝ և՛ տարին, և հետպատերազմյան գրեթե 5 տարիները բավարար են, որ Նիկոլի արտահայտած որևէ մտքի կամ ասածին մարդիկ չհավատան։ Նիկոլ Անհողն ինչ ասել է արվել է ուղիղ հակառակը։ Ցավոք, շատ դեպքերում շատ հարցերում հանրությունը ճիշտ տեղեկատվությունը ստանում է Բաքվից կամ այլ աղբյուրներից, քանի որ Նիկոլի իշխանությունը ստում է և մանիպուլյացիայով է զբաղվում։
Երրորդը՝ այս պահին նա Նազելիի մակարդակով է պատասխանում, արպեսզի, եթե հետագայում նա կատարի Ադրբեջանի այդ պահանջները ևս հայտարարի, որ ոչ թե նա է ասել ինչ-որ բան, այլ իր մամլո խոսնակը և նա Նազելիի արտահայտած կարծիքի համար պատասխանատու չէ։
Ադրբեջանի սուլթանիկի հրճվանքը և Թուրքիայի բռնապետի գոհունակությունը Նիկոլից հուշում են, որ Նիկոլ Անհողը հայաստանը տանում է լիակատար կապիտուլյացիայի՝ կատարելով և խոստում տալով, որ կկատարի թուրքերի ԲՈԼՈՐ պահանջները»։
|