▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքա՞ն եկամուտ եք ստացել այս համարների վաճառքից. Հովիկ Աբրահամյանը՝ փոխոստիկանապետին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց նախագիծը, որով առաջարկվում է ավտոմեքենաների համարանիշներում օգտագործել G և X տառերը: Նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող համարանիշները գրեթե սպառվել են:

«Ինչքա՞ն եկամուտ եք ստացել այս համարների վաճառքից»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարդան Եղիազարյանն ի պատասխան ասաց, որ ստույգ չի կարող ասել այս պահին, նախորդ տարի բավական մեծ գումար է կազմել:

Հիշեցնենք, որ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի որոշման համաձայն՝ ներկայում  տրանսպորտային միջոցների համարանիշերում օգտագործվում են  «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերը: 


ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց նախագիծը, որով առաջարկվում է ավտոմեքենաների համարանիշներում օգտագործել G և X տառերը: Նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող համարանիշները գրեթե սպառվել են:

«Ինչքա՞ն եկամուտ եք ստացել այս համարների վաճառքից»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարդան Եղիազարյանն ի պատասխան ասաց, որ ստույգ չի կարող ասել այս պահին, նախորդ տարի բավական մեծ գումար է կազմել:

Աղբյուրը <a href="http://168.am/2016/03/10/607284.html#.VuEzOQVfpWs.facebook">© 168.am</a></br>
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more