▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսին է ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կյանքը

Life.panorama.am-ը գրում է.

Ինչպիսին է ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կյանքը (ֆոտոշարք)

Նորվեգացի Ալեքսանդրա Անդրեսենը 19 տարեկանում դարձել է ամենաերիտասարդ մարդը աշխարհում, որի կարողությունը անցնում է  1 միլիարդ դոլարը։ Նրա կյանքի մասին է  պատմել բրիտանական The Telegraph թերթը։

Աշխարհի հարուստների ցանկում նա հայտնվել է այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Յոհան Անդրեսենը, իր կարողության 80 տոկոսը փոխանցել է դստերը։ Ալեքսանդրայի քույրը, Կատարինան, իր քրոջից մեծ է ընդամենը մեկ տարի և նա դարձել է  ցուցակի երկրորդ ամենաերիտասարդ ներկայացուցիչը։

Ժառանգության վաղ փոխանցումը սովորական երևույթ  է Նորվեգիայի համար, քանի որ դրա շնորհիվ տեղի է ունենում հարկերի օպտիմիզացիա։  Օրինակ, ցուցակի երրորդ ամենաերիտասարդ մարդը նույնպես նորվեգացի է, 22-ամյա Գուստավ Մագնար Վիտզոն։

Ալեքսանդրան, որին պատկանում է  1.2 միլիարդ դոլարի ակցիաներ, ապրում է բավականին համեստ։ Նա հաճույքով օգտվում է  սոցիալական ցանցերից, մասնավորապես, Instagram-ից։ Նա շատ հաճախ այնտեղ պատմում է իր սիրելի զբաղմունքի՝ ձիասպորտի մասին, ինչպես նաև պրոպագանդում է բուսակերություն։

Ալեքսանդրան իր  ժամանակի մեծ մասը անցկացնում է  Գերմանիայում։ Նրա սպորտով զբաղվելու  վճարը տալիս են հովանավորները։ Աղջիկը չի ծախսում իր կարողությունը և, անգամ, հոր պահանջով, գնել է օգտագործված ավտոմեքենա։

Դեռ 1849 թվականին ընտանիքի նախահայրը հիմնել է ծխախոտային ֆաբրիկա, որը հետագայում դարձել է ամենախոշորը Նորվեգիայում։ Այժմ նրանք զբաղվում են ներդրումներով։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more