▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ մայիս է սպասվում

«Մայրաքաղաքում ամսվա առաջին օրերին կդիտվեն որոշակի ցուրտ զանգվածներ ներխուժումներ, գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև պլյուս 5 -7 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 28-30 աստիճանի սահմաններում: Մայիս ամսին հիմնականում ամպրոպները կուղեկցվեն քամու ուժգնությամբ, իսկ առաջիկա օրերին  մենք սպասում ենք անկայուն եղանակ, որը բնորոշ է մայիս ամսին: Մայիսի մեկին և մայիսի երեքին տեղումներ հիմնականում կլինեն Լոռու, Շիրակ և Տավուշի մարզերում: Մինչև մայիսի չորսը օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում, մայրաքաղաքում գիշերը պետք է սպասել  11-13 աստիճան տաքություն,  ցերեկը՝ 24-26 աստիճան տաքություն»,-այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ oդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more