▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես խուսափել H1N1-ով կամ այլ տեսակի վարակներով վարակվելուց

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այսպիսով, որոնք են մեր սխալները և ինչպես խուսափել H1N1-ով կամ այլ տեսակի վարակներով վարակվելուց:
Պանդեմիկ H1N1 վարակը մարդկանց շրջանում տարածվում է սեզոնային գրիպի նման: Այն փոխանցվում է նույնքան հեշտ, որքան սեզոնային գրիպը: Մարդիկ կարող են դրանով վարակվել միկրոկաթիլների ազդեցության ներքո, որոնք անջատվում են հազալու կամ փռշտալու ընթացքում: 
Հասարակության որոշ խմբերի մոտ բարձր է հիվանդությունների ծանր ընթացքի հավանականությունը: 
Սա պայմանավորված է միայն ու միայն ֆիզիկական կուլտուրայից և սպորտից տարանջատված լինելով: Ե՞րբ է մարդու իմունային համակարգը բարձր. երբ նա նստակյաց և սահմանափակված չէ իր առօրյա կյանքում, հաճախում է մարզասրահներ, լողավազաններ, այսինքն, վարում է առողջ ապրելակերպ: Սա է միակ գաղտնիքը առողջության ամրապնդման և վիրուսներից խուսափելու : Այս օրերին, երբ N1H1 վարակը ակտիվացել է, պետք չէ խուճապի մատնվել և փակվել, հարկավոր է շարունակել զբաղվել սպորտով, կոփվել և, այս ճանապարհով, հեռու վանել ցանկացած վիրուս: 
Ցանկանում եմ բոլորին առողջություն և հիվանդներին շուտափույթ ապաքինում:

Նարեկ Մարտոյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more