▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս հարստացավ ԴԱՀԿ ղեկավարը

Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի անունն այսօր Արդարադատության նախարարի ամփոփիչ մամլո ասուլիսում ամենաշատը հնչեց: Լրագրողները նախ անդրադարձան նրա՝ բիզնես գործունեության մասին շրջանառվող լուրերին.

«Ես որեւէ մեկին, լինի դա ԴԱՀԿ ղեկավարը, թե արդարադատության նախարարության որեւէ պաշտոնյա, ես նրանց կենսագրությամբ չեմ զբաղվում: Դրա համար կա եկամուտների հայտարարագիր, և իհարկե, Միհրան Պողոսյանը, ում պետք է դիմեք այդ հարցով»,-նկատեց Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադարձ եղավ նաև տարվա ընթացքում բազմիցս հնչած դժգոհություններին՝ հաշիվների արգելանքի հետ կապված. «Հարկադիր կատարման ծառայությունը յուրահատուկ կարգավիճակում է գտնվում: Աշխարհի ոչ մի երկրում օրինական հարկադրանք կիրառող մարմնից որևէ մեկը երբեք գոհ չէ:

Օրինակ, երբ դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց, որևէ անգամ չի զանգահարում ու զգուշացնում, որովհետև պատկերացրեք մի իրավիճակ, որ դատարանը զգուշացնի հակառակ կողմին, ու ասենք ասի, որ նրա մեքենան ագելանքի տակ է դրվելու, ի՞նչ եք կարծում, 2 օրվա ընթացքում հնարավոր չէ՞ր լինի դա օտարել ու խուսափել հայցի ապահովման միջոցից: Ինչ վերաբերում է արգելանքներին, ապա մի քանի ծրագրային խնդիրներ կային, որոնք միայն հարկադիր կատարման ոլորտում չէին: Այժմ այնպես է դարձվել համակարգը, որ հարկադիր կատարման որևէ ծառայող չկարողանա միջամտել և արգելանք դնել: Հարկադրանքը կիրառվում է ծանուցման դեպքում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more