Այո, այս մարդիկ են 5000-ով դրամով ձայն տալիս, և հանդիսանում են այն 30%-ը, որ քվեարկում է իշխանությանը: Իրենք 5000 են գնահատում այս պետությունը և մեր ջանքերը:
Յուրաքաչյուր կոպիտ բառ իրենց հասցեին սիկտիր եմ անելու на йух:
Մեղադրում եմ միայն ինձ, որ կարդացած, ինչ որ գիտելիքներով ես ոչինչ չկարողացա անել, որ այդ մարդկանց պաշտպանեմ: Իրենց ունեզրկեցին, կոտրին, ոչնչացրեցին և դարձրից օլիգարխատի ավարտուն մյուս հակոտնյան և հենարանը:
Մի ծանր հիվանդություն, կերակրողի կորուստ, բիզնես պարտքեր և վե՛րջ: 2000 դրամ օրեկան ծանր ֆիզիկական աշխատանք, երեխաները առանց կրթության և մեր իշխանության երազած հպատակների վերարտադրություն նոր սերնդում:
Խղճալ պետք չի: Ոչ էլ ատել: Այո, մեր մասն են, և որ ասում ենք զարգացում և առաջընթաց, ապա իրենց համար էլ ենք ասում, որովհետև մեր ազգի մի մասն են:
Բայց ստիպված գրված նախաբանս երկարեց: ՈՒղղակի մի քանի հարց ունեի.
1. Ինչպե՞ս ենք խոսալու և ինչ ենք ասելու մենք այս մարդկանց, որ 5000-ով չքվեարկեն և կանգնեն մեր կողքին:
2. Ո՞վ և ինչպե՞ս է անելու այդ գործը:
Ի դեպ, այս մարդիկ վատագույն էլեկտորատը չեն: Վատագույնը պետության հետ փողկապված և/կամ կուշտ կինիկությամբ Օպերայի սրճարաններից իրենց ոռը չշարժող, ամեն ինչ իմացող և վաղուց ամեն ինչ ջոգած 20-30% է, որը նույնպես քվեարկում է իշխանությանը արդեն գաղափարական հանգամանքերից, գաղափարի տակ հասկանալով փողը և կարգավիճակը: Այդ դրանց հետ խոսալը ավելի բարդ է, եթե անհնար չի:
Դե սպասում եմ առաջարկների. ինչ ենք անում: