▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են լրացվելու բաց թողած դասերը

Այսօր շրջաբերական եմ ուղարկել ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 22.01.2016թ. N 27-Ա/Ք հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները վերսկսվելու են ս/թ փետրվարի 1-ից: Առարկայական ծրագրերի կատարումն ապահովելու, բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել գարնանային արձակուրդի համար նախատեսված օրերը, ինչպես նաև դասացուցակներում կատարել համապատասխան փոփոխություններ. ամեն օր դասացուցակներում ավելացնել 1 դասաժամ կամ օգտագործել շաբաթ օրերը: Միաժամանակ, ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան: Առարկայական օլիմպիադաները կազմակերպել և անցկացնել ըստ ժամանակացույցի»:

Նմանատիպ գրություն է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը` վերոնշյալի մասին մարզպետարանի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատություններին տեղեկացնելու համար:

 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more