▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են Հրազդանի կիրճում քեֆ անում ու պաշտպանվում տապից

1in.am-ը գրում է, որ Հրազդանի կիրճում՝ «Չռիկ» կոչվող տարածքում, ամռան օրերին կարելի է հանդիպել քեֆ անող, լողացող բազմաթիվ քաղաքացիների:

Կայքի հետ զրույցում այս տարածքում «հանգստացողները» ասացին, որ, նախ, ամռան տապից են պաշտպանվում, ապա՝ այստեղ գալիս են նաև մարզվելու, նարդի, շախմատ խաղալու:

Որոշներին մտահոգում էր այն, որ շատերը քեֆ անելուց հետո աղբը թողնում են ու հեռանում: «Հիմնականում քաղաքացիներին են մաքրում, բայց վաղ առավոտյան տեսնում ենք, որ կրկին աղբ կա, աղբը նաև ջուրն են լցնում: Լավ կլիներ, որ տարածքն ավելի բարեկարգ լիներ»,- նշեցին «Չռիկի» մշտական այցելուները:

Նրանք վստահեցրին, որ տարածքում քիչ թե շատ բարեկարգում իրենք են արել: «Այս հատվածի «լողավազանը» մենք կառուցել ենք մի քանի հոգով: Իհարկե, շինանյութը բերել են առավոտվա հանգստացողները, որոնց մենք օլիգարխ ենք անվանում»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more