▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են Երևանում նշել Հարության տոնը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնի առթիվ Նոր Նորք վարչական շրջանում ավանդույթի համաձայն կազմակերպվել է թեմատիկ ցուցահանդես և Զատկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվող ավանդական կերակրատեսակների հյուրասիրություն: Ուշագրավ տաղավարներով Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գեղեցիկ տոն են ստեղծել Նոր Նորքի կրթամշակութային հաստատությունները: 
     Միջոցառմանը զուգահեռ իրականացվել է նաև մանուկների օրհնության կարգ, որին հաջորդել է Ճրագալույցի Սուրբ պատարագը: 
     Oրը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում վերածվել է իսկական ժողովրդական տոնախմբության՝ բարձր տրամադրությամբ համակելով բոլոր ներկաներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց:

-Օրհնեալ է յարությունն Քրիստոսի:

Սուրբ Զատկի տոնին բնորոշ այս մաղթանքով դիմավորեցին միմյանց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու պատարագի մասնակիցները: Պատարագից հետո եկեղեցու բակում տոնական համերգային ծրագրով ելույթ ունեցան Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի սաները: Սուրբ Զատկի տոնի առթիվ եկեղեցու բակում կազմակերպվել էր նաև թեմատիկ ցուցահանդես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մալաթիա-Սեբաստիայում Սբ. Զատկի տոնին նվիրված միջոցառումն սկսվել է Սբ. Երրորդություն եկեղեցու հովվապետ Տեր Զենոնի տերունական աղոթքով… Քահանան օրհնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից եկեղեցու բակում բացված սեղան-տաղավարները: Ներկված հավկիթները որպես Հարության և նոր կյանքի խորհրդանիշ բաժանվել են ժողովրդին: Տոնախմբության բաղադրիչ մաս է կազմել հավկիթներով խաղը: Ծիսական համերգ-ներկայացումով հանդես են եկել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աջափնյակ վարչական շրջանում տոնական բարձր տրամադրությամբ է նշվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Վարչական շրջանի մի շարք բակերում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, որոնց ներկա է գտնվել վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթի, ինչպես նաև Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների դասարանի սաների կատարումներն էլ ապահովել են տոնական մթնոլորտը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էրեբունի վարչական շրջանում, Սուրբ Զատկի տոնի առթիվ տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասնակցեցին հ.3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կիրառական և գեղարվեստական խմբերի և մանկապարտեզների սաները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շենգավիթ վարչական շրջանում սիրված ու ավանդական Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի աջակցությամբ, նշվել է ընդունված կարգի համաձայն և տոնին բնորոշ մանրամասներով: Նորագավիթի Սբ. Գևորգ և Ն. Չարբախի Սբ. Խաչ եկեղեցիներում վաղ առավոտյան ժամերգությունից հետո մատուցվել է տոնական սբ. պատարագ, մեկնվել է տոնի խորհուրդը, մարդիկ իրար ողջունել են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստացել «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Եկեղեցիների բակերում կազմակերպվել են շրջանի ստեղծագործող երեխաների ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցադրություններ, համերգային ծրագրերով հանդես են եկել շրջանի մշակութային հիմնարկների (Պատանեկության ստեղծագործության, Տեխնիկական ստեղծագործական և հ. 5 մշակույթի կենտրոններ) սաները, մասնակիցներին բաժանվել են նոր կյանքի խորհրդանիշ ներկված ձվեր, կազմակերպվել է հյուրասիրություն:

Դավթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատկի տոնը: Մինչ եկեղեցու ներսում ընթանում էր Սուրբ Պատարագը, դրսում ցուցադրվում էին Ավ. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքները: Պատարագից հետո եկեղեցու բակում կազմակերպված միջոցառումը համեմվեց նաև արվեստի դպրոցի տարբեր բաժինների սաների համերգային կատարումներով, իսկ միջոցառմանը ներկա փոքրիկներն էլ կավճանկարչության հնարավորություն ունեցան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վաղ առավոտից Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Զորավոր եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվել էր թեմատիկ ցուցահանդես, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանի Քուշնարյանի և Կանաչյանի անվան արվեստի դպրոցների և գեղագիտական կենտրոնի փայտամշակման խմբակի սաները: Օրը տոնական էր նաև վարչական շրջանի բակերում, ուր ամենուր զատկական սեղան հյուրասիրություն էր: Տոնական սեղան էր դրված նաև Սրբ. Զորավար եկեղեցու բակում: Պատարագի արարողությունից հետո օրհնվեց սեղանը և սկսվեց տոնի ամենագեղեցիկ արարողությունը` հավկիթների մրցումը: Միջոցառումը ուղեկցվում էր Կենտրոն վարչական շրջանի գեղագիտական կենտրոնի «Արմենիա» և «Գոհար» ազգագրական պարային համույթների կատարումներով:

Այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի Սբ.Աստվածածին եկեղեցու բակում տոնին բնորոշ առանձնահատկություններով նշվել է Սուրբ Զատիկը. հավաքվածներին բաժանվել են ներկված հավկիթներ, կազմակերպվել են զատկական խաղեր: Համերգային ծրագրով հանդես են եկել «Վաղարշապատ» երգի-պարի համույթը, «Մարաշ» պարային համույթը, Նորք-Մարաշ վարչական շրջանի դպրոցների սաները, ովքեր իրենց ազգային երգով ու պարով միջոցառումը վերածել են ժողովրդական տոնախմբության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more