▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են արտասվում գյումրեցի անօթևան երեխաները, երբ իմանում են, որ իրենց տուն են նվիրել

Երեք մանկահասակ երեխաների միայնակ խնամող երիտասարդ մորը հանդիպեցինք Գյումրու ամենահեռավոր ու ամայի մի վայրում, կիսաքանդ գործարանային շինությունների հարևանությամբ տեղադրված տնակում: Երեխաներից փոքրը մանկուց հաշմանդամություն ունի: Կյանքում բազմաթիվ դառնություններ տեսած երիտասարդ մոր մտքով անգամ չէր անցնում, որ մի օր բախտը իրենց էլ էր ժպտալու... Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները և Թերեզա Մխիթարյանը բառիս բուն իմաստով ճակատագրական նշանակություն ունեցող առիթով թակեցին նրանց տնակի դուռը: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանութում, առանց մեկնաբանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more