Hraparak.am-ը գրում է.
Գյումրիում այսօր 2-ամյա փոքրիկ է վայր ընկել 4-րդ հարկի պատշգամբից: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցում տեղակայված բարձրահարկ շենքերից մեկում: Երեխային հարազատները շտապ տեղափոխել են «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ ախտորոշել են տարբեր աստիճանի բազմակի կոտրվածքներ:Հարազատների խոսքերով երեխային առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո անմիջապես տեղափոխել են Երևան` Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն, որտեղից այս պահին հայտնում են, որ երեխայի վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքից մանրամասներ փորձեցինք պարզել փոքրիկի հարազատներից, որոնք վստահեցրին, որ երեխան պատահաբար է վայր ընկել պատշգամբից: «Ամեն ինչ տեղի է ունեցել մոր աչքի առաջ, հետն է եղել, էդ պահին չի հասցրել բռնի, ճաղավանդակից դուրս է ընկել: Մանկապարտեզ չէր գնում, միշտ մոր հետ էր, շատ ուշադիր ծնողներ ուներ, ուղղակի փորձանք էր էլի»,-պատմեց հարևանուհիներից մեկը:
Առավել մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում