Ինչպես է ընկնում ուղղաթիռը Իստրինսկի ջրամբարի մոտ. կադրեր, որոնք արվել են վերջին րոպեներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են:
ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.
• Մանուկյան Պարույր Նորիկի (1987 թ. ծնված)
• Մանուկյան Լարիսա Վրեժի (1992 թ. ծնված)
• Գլչյան Օֆելյա Ազատի (2005 թ. ծնված)
• Գլչյան Էրիկ Ազատի (2007 թ. ծնված)
Ավիաաղետի հետևանքով զոհված բոլոր 4 հայազգի ուղևորները ՀՀ քաղաքացիներ ենև Իստրինսկի ջրամբար էին մեկնել զոհված Պարույր Մանուկյանի ծննդյան օրը նշելու: