ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «CBN-ի ռազմական թղթակից Չաք Հոլթոնը ուղիղ եթերում ցուցադրել է Սյունիքի մայրուղին և նշել. «Ես գտնվում եմ այն ճանապարհին, որը հանդիսանում է հիմնական մայրուղին, որով Իրանը իր մահաբեր անօդաչու թռչող սարքերը Իրանից Ռուսաստան է տեղափոխում Հայաստանի տարածքով»։ Պատասխանատու մարմինները պետք է բացատրություն պահանջեն CBN-ից։ Ինչպե՞ս է օտարերկրյա հեռուստաընկերության ռազմական թղթակիցը հայտնվել ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա՝ այնպիսի գոտում, որտեղ յուրաքանչյուր շարժ պետք է վերահսկվի։ Ինչու նման այցերը սահմանափակված չեն, հատկապես հետպատերազմյան պայմաններում, երբ հակամարտությունը չի կարգավորվել, մեր բնակավայրերը պարբերաբար թիրախավորվում են, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է պահպանվել։ *** |
Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա հարց ՀՀ կառավարությանը, բայց դե գիտեմ, որ անիմաստ։ |
***
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Հայաստանում կառավարություն լիներ, Սյունիքը կփակվեր արտասահմանցիների համար, հատկապես պրովոկատոր լրագրողների, միայն հատուկ թույլտվությամբ պետք է այնտեղ այցելեն։ Բայց ում ենք ասում»։ |