Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
BlogNews.am-ը գրում է. 2015 թվականի մարտի 18-ը երգչուհի Լայանայի և իր ամուսնու՝ Ռոլանդ Պողոսյանի համար ամենահիշարժան օրն է. այդ օրը լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ փոքրիկ Էլինան: Կայքը դեռ անցյալ տարի լուսանկարել է գեղեցիկ ընտանիքին, իսկ այս անգամ ներկայացնում եք փոքրիկ Էլինայի ծննդյան խնճույքի հետաքրքիր պահերը:
«Փոքրիկիս տարեդարձը շատ լավ անցավ, քանի որ նրա առաջին տարեդարձն էր, որոշեցինք պարտադիր նշել: Նշեցինք մանկական սրճարանում, չնայած նա դեռ չի գիտակցում, բայց մուլտհերոսները, ընկերները նրան շատ ուրախացրեցին: Ես որոշել էի, որ լինեն մայրիկները իրենց բալիկների հետ, այսինքն առանց հայրիկներ, իհարկե մեր հայրիկը բացառություն էր կազմում: Առաջին տարեդարձն էր և մենք անհամբեր էինք սպասում: Անհավատալի է, բայց արդեն անցավ մեկ տարի»,-պատմում է Լայանան:
Երգչուհին նշում է, որ դուստրը իսկապես լուսավորել և լցրել է նրանց կյանքը. «Ես այնքան հպարտ զգացի երեկ, որ մայր եմ, որ այդքան սիրված բալիկ ունեմ: Բոլորը Էլինային տիկնիկ են ասում»:
Խնճույքի կազմակերպչական հարցերով զբաղվել է Լայանան, քանի որ Ռոլանդն միշտ ասում` դա մայրիկի գործն է. «Բացի այդ աղջիկ է, թիթիզ-թիթիզ բաները մայրերն են անում: Քաղցր սեղանի ձևավորման և պատրաստման հարցում ինձ օգնել է քույրս` Լիանան Մելքոնյանը, շատ շնորհակալ եմ նրանից: Այս անգամ միանման չէինք հագնվել, բայց շատ նման էին մեր հագուստերը: Շատ եմ սիրում, երբ ինչ-որ բաներ միանման ենք կրում. ուզում եմ որ հեռվից հեռու նկատվի, որ Էլինան իմ դուստրն է»:)
Երեկ նաև ատամհատիկ են արել. պարզվում է Էլինան տնտեսագետ է դառնալու. «Ես գոհ եմ: Մեկ տարում փոխվեց ամեն ինչ, փոխվեց մտածողությունս, զգացողություններս, վերաբերմունքս: Չնայած տևական դադար էր տեսահոլովակների առումով , բայց 2015 թվականին Բեյրութում համերգի մասնակցեցի: Մոտ հինգ-վեց ամիս պատրաստվել էինք և մեկնեցինք համերգային շրջագայության: Բալիկս այդ ժամանակ չորս-հինգ ամսական էր, երբ ես սկսեցի փորձերի գնալ»:
Լայանան պատմում է, որ դուստրը բավականին ակտիվ է. նա քանդում է դարակները և պայուսակները. «Փորձում եմ արգելել, բայց նա դեռ փոքրիկ է և ոչին չի հասկանում: Իհարկե կլինեմ խիստ այն ժամանակ, երբ նա արդեն մի քիչ կգիտակցի, քանի որ չեմ սիրում անդաստիարակ երեխաների: Իմ հայրն է խիստ եղել, ժամանակին նեղվում էի, բայց հիմա եմ գիտակցում` ինչ ճիշտ էր: Իհարկե ծնող լինելը բարդ բան է, պետք է փորձես անհոգ մանկություն տաս զավակիդ, հետևես որ լավ մարդ դառնա, ավելի քիչ սխալներ անի, բայց այս ամենի հետ մեկտեղ ծնող լինելն այնքան հրաշալի է»:
Զրույցի վերջում Լայանան նշեց, որ մտածում է ևս երկու բալիկ ունենալու մասին. «Ես որոշել եմ, որ դեռ պետք է վայելեմ Էլինային, հետևեմ նրա առաջին քայլերին, խոսքերին, որից հետո արդեն կմտածեմ նոր համալրման մասին: Էլինան շատ հանգիստ է, կարևորը լացկան չէ, նման բալիկներ կարելի է շատ ունենալ»:
Նյութը՝ սկզբաղբյուր կայքում