▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ԱՄՆ նախագահն արձագանքել Իրաքում ամերիկյան բազաներին հասցված հարվածներին. Թրամփի գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումներից հետո «ամեն ինչ կարգին է»: Նա այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում:

«Ամեն ինչ լավ է ընթանում: Այսօր մենք ունենք աշխարհում ամենահզոր և հագեցած զինված ուժերը»,- հավելել է Թրամփը:
Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ վնասի գնահատումը կատարվում է, և խոստացել է պաշտոնական հայտարարություն անել հունվարի 9-ի առավոտյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more