▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես չհիվանդանալ գրիպի ու մրսածության այս սեզոնին․ 10 խորհուրդ՝ հռչակավոր բժշկի կողմից

Ձմռան վերջը օրգանիզմի համար շատ դժվար փուլ է։ Ուժերի պաշարներն ու դիմադրողականությունը սպառված են արևի պակասից, իսկ մաքուր օդի ձմռաանը քիչ ենք լինում, բայց երբ էլ լինում ենք՝ կարող ենք սուր վարակիչ շնչառական վարակներ ձեռք բերել հանրային վայրերում։

Ինչպես պաշտպպանվել այդ վարակներից, պատմել է բժիշկ Կոմարովսկին, ով 10 հրաշալի խորհուրդներ ունի այս առնչությամբ։

Как уцелеть в сезон простуд: 10 правил от доктора Комаровского

10․ Որքան քիչ մարդ, այնքան քիչ վարակներ։ Խուսափեք մարդաշատ վայրերից։

Բաց երկնքի տակ վիրուսների խտությունը հազար անգամ ավելի քիչ է, քան ցանկացած փակ տարածքում՝ լինի դա բնակարան, դպրոցի դասարան, թե մետրոյի վագոն։ Հազար անգամ մտածեք․ բա ձեզ պե՞տք է այնտեղ գնալ։

Տեսել եք հիվանդության ախտանիշներով մարդու (հազ, փռշտոց, մրսածություն ու փակ քիթ), ուրեմն հնարավորինս մեծ հեռավորություն պահեք նրանից։

9․ Հիվանդի ձեռքերը վարակի աղբյուր են։ Քիչ ձեռքսեղմումներ արեք։ Օգտագործեք ձեռնոցներ, երբ հանրային վայրերում ինչ որ բանի ձեռք պետք է տաք։ Հատուկ ուշադրություն դարձրեք դռների բռնակներին ու հանրային տրանսպորտում բռնվելու տեղերին։

8․ Վարակի առնչվելու հավանակնությունը հատկապես մեծ է այնպիսի վայրերում, որտեղ երեխաներն են շատ և այնտեղ, որտեղ հիվանդներն են շատ։ Ուստի հատուկ զգուշավորություն դրսևորեք մանկական պոլիկլինիկաներում։

7․ Վիրուսները ժամերով ու օրերով պահպանում են իրենց ակտիվությունը փոշոտ, չոր, տաք ու անշարժ օդի մեջ և գրեթե ակնթարթորեն մահանում են մաքուր, սառը, խոնավ ու շարժվող օդի պայմաններում։ Պետք չէ չափազանց տաք պահել տունը։ Խոնավացրեք այն ու հաճախակի օդափոխեք սենյակը։

6․ Բնակտարածքներում օդի օպտիմալ չափորոշիչները․ ջերմաստիճանը՝ 16–22°С, հարաբերական խոնավությունը՝ 40–70%։ Ստեղծեք հարմարավետություն այս պահմաններում, իսկ եթե մրսում եք՝ շոր հագեք։

5․ Լվացեք ձեռքերը։ Եթե չունեք հնարավորություն դա անելու՝ հիգիենիկ ու դեզինվֆեկցիոն անձեեռոցիկներ օգտագործեք։

4․ Խոնավացրեք շնչուղիների լորձաթաղանթը։ Դրա համար կարող եք քթային կաթիլներ ու սփրեյեր օգտագործել, որոնք աղային հիմքի ունեն (որքան ավելի շատ մարդ կա Ձեր շուրջ, այնքան ավելի հաճախ արեք դա)։ Բերանի ողողումներ արեք սովորական ջրով։ Սովորական աղային լուծույթը կարող եք պատտրասել ինքներդ․ մեկ թեյի գդալ աղ՝ 1 լիտր եռացրած ջրին։

3․ Ռեսպիրատոր դիմակը չի փրկի առողջ մարդուն, այդ հիվանդները պետք է կրեն դրանք, քանի որ այն գոնե մասնակիորեն նվազեցնում է ուրիշներին վարակելու հավանականությունը։

2․ Սուր վարայիչ շնչառական վարակների հավանականությունը նվազեցնող դեղեր գայություն չունեն, հիշե՛ք սա։

1․ Սուր վարակիչ շնչառական վարակների հավանականությունը նվազում է լիարժեք սնվելու, ակտիվ կենսակերպը, առողջք քնելը, ժպիտն ու լավ տրամադրությունը։

Դեսից-դենից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more