Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Երևանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։
Երիտասարդական պալատի, Աֆրիկյանների տան, Սևան հյուրանոցի, Ծածկած շուկայի և մնացած խորհրդանիշների դառը ճակատագրերի կողքին կհայտնվի նաև Զվարթնոցի կլոր մասնաշենքը... Լավ էս խուժաններին, ինչպես բացատրես, որ կազինոներից, պոռնկատներից, սուպերմարկետներից բացի կան պատմական արժեքներ, որ չի կարելի մատով կպնել...
Ի դեպ հիշեցնեմ, որ 1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ. 2012թ․ դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվել էր բանաձև, որով կոչ էր արվել ՀՀ կառավարությանը` պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել եւ պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը։