ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԻՆՉՊԵՍ ԱՆԳՈՐԾՈւՆԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Նիկոլ Փաշինյանն վերադարձավ արձակուրդից և անմիջապես արեց երեք գրառում, որոնցից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանը կառավարում է մի մարդ, որն իր մտավոր և հոգեկան վիճակով, մեղմ ասած, ադեկվատ (համարժեք) չի իր գործառույթին:
Առաջին գրառումը վկայում է այն մասին, որ Զեմֆիրայի, Ջենիֆեր Լոպեսի և Արկադի Դումիկյանի համերգներին եկած մարդկանց թիվը Փաշինյանը ներկայացնում է որպես իր կողմից «Իրական Հայաստան» հորջորջված խաղաղության հաստատման քաղաքականության արդյունք:
Երկրորդ գրառումով, արձագանքելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներին, մեզանից բոլորիցս ներողություն է խնդրում իր հրապարակային անպարկեշտ հայտարարությունների համար, խոստովանելով, որ չի կարողացել պատշաճ կերպով կառավարել իր «էմոցիաները»:
Երրորդ գրառումով, սաղմոսի միջոցով, Փաշինյանն Աստծուց մեղքերի թողություն է խնդրում իր անօրենության և այդ մեղքերի ամբարշտության համար:
Այս ամենը ցույց է տալիս, որ ի դեմս Փաշինյանի մենք այսօր գործ ունենք մի մարդու հետ, որն ադեկվատ չի ընկալում իրականությունը, փորձում է բացարձակապես կողմնակի, գործին չվերաբերող երևույթներով ապացուցել սեփական իրավացիությունը, կառչում է ցանկացած պոզիտիվից իր բերած նեգատիվը ծածկելու նպատակով, գտնվում է ներքին ծանր հոգեբանական պայքարի հոգեվիճակի մեջ, չի կարողանում անգամ հանուն պետականության և հանրային համերաշխության կառավարել էմոցիաները:
Մեծ հաշվով, մենք գործ ունենք Հայաստանը կառավարող ծաղրածուի՞ թե ծանր ապրումների մեջ գտնվող հոգեկան հիվանդի՞ հետ, այդքան էլ կարևոր չի:
Խոսքը իրականում վարչապետի գոծունակության մասին է, որը մեր օրենսդրությունը նկարագրում է հետևյալ կերպ. անձը կարող է անգործունակ ճանաչվել, եթե 1) նա տառապում է հոգեկան խանգարումով, 2) չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
Ցավոք սրտի, ի տարբերություն օրինակ ԱՄՆ-ի, մեր Սահմանադրությունը ՀՀ ղեկավարին անգործունակ հայտարարելու հստակ սահմանադրական մեխանիզմ չի նախատեսում: Եթե սխալվում եմ, խնդրում եմ իրավաբաններին` արձագանքել»:
«Ինչպես անգործունակ հայտարարել վարչապետին». Լևոն Զուրաբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more
more

more

more

more