▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ էին առավել 12 իսլամաֆոբ ֆրանսիացի լրագրողները ցեղասպանության զոհ դարձած 20 հազար անմեղ եզդիներից

Կյանքի իրավունքը պաշտպանված լինելու, կամ սպանությունը դատապարտվելու համար պարտադիր պետք է լինել լրագրող: Չէ կներեք՝ ֆրանսիացի լրագրող:
Երբ որ նախորդ տարվա օգոստոսին 20 000 անմեղ եզդիներ, ովքեր ծնված օրվանից համեստ տարելեն իսլամական գոյությունը իրենց քթի մեկ շաբաթվա մեջ սպանվեցին, միջազգային հանրության արձագանքը սահմանափակվեց ոչինչ չասող հայտարարություններով:
Իսկ հիմա, երբ 12 ֆրանսիացի լրագրողներ սպանվել են իսլամը ծաղրող պաստառներ հրապարակելու համար, որն իդեպ եվրոպայի կողղմից այդքան դատապարտված իսլամաֆոբիայի դրսևորումը է՝ աշխարհը ցնցվեց:
Բնականաբար մամուլը հասարակության կարեւորագույն «օրգաններից է», բայց երբ խոսքը վերաբերվում է մահվան ու կյանքի իրավունքին ինձ համար կյանքերը հավասար են: Ուղակի հետաքրքիր է արդյո՞ք 12 լրագրողի մահը հումանիստների համար 20 հազար եզդիների մահից առավե՞լ էր:
Եւ եթե իրերը կոչենք իրենց անուններով ինչո՞վ էին առավել 12 իսլամաֆոբ ֆրանսաիիացի լրագրողները 20 հազար ցեղասպանության զոհ դարձած անմեղ եզդիներից:

 

Սաշիկ Սուլթանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more