▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու Վարդան Այվազյանին բախտ չվիճակվեց հանդիպել Հռոմի պապին

 

 

 

Armlur.am-ը գրում է. Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը մեծ ոգեւորություն առաջացրեց հանրության շրջանում: Սակայն շատերի փափագը՝ Սրբազան քահանայապետին մոտիկից տեսնելու, այդպես էլ չիրականացավ: Անգամ շատ հայտնի դեմքերի նման հնարավորություն չընձեռնվեց, եւ անհասկանալի մնաց, թե ինչ սկզբունքով էին բաշխվել հրավիրատոմսերը: Արդյո՞ք օրենսդիրները հնարավորություն ունեցել են հանդիպել Հռոմի Պապին, եւ, առհասարակ, ի՞նչ ազդեցություն է թողել Պապի այցը նրանց կյանքում՝ փորձեցինք պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից:

-Պարո՛ն Այվազյան, Ձեզ հաջողվե՞ց հանդիպել Հռոմի Պապին եւ ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:

-Ցավոք սրտի, այդ բախտին չեմ արժանացել: Բոլոր դեպքերում այն զգացողությունը, որ ես տեսնում եմ, թե ինչպիսի ապրումներ ունի մեր հասարակությունը՝ շատ բարի, դրական, էմոցիոնալ հույսեր արթնացնող ակնկալիքներով,ժողովրդի մոտ լուրջ տեղաշարժ է տեղի ունենում:

-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ չհանդիպեցիք. անկարեւո՞ր էր, թե՞ պարզապես Ձեզ հերթ չհասավ:

-Դուք գտնում եք, որ ես պարտադիր պետք է հանդիպեի՞: Չեմ կարծում, որ որեւէ մեկի առաքելությունը կայանում է նրանում, որ Հռոմի Պապի հետ հանդիպի: Ոնց որ բոլորը, այնպես էլ ես. չի եղել նմանատիպ առիթ, ինձ բախտ չի վիճակվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more