Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռեժիմը կատարեց մի ճակատագրական սխալ, որը ժամանակի ընթացքում շատ թանկ է նստելու հենց իր ներկայացուցիչների վրա: Եթե իրենք ունենայի խորքային քաղաքական և պատմական գիտելիքներ, ապա կհասկանային, թե ինչ վտանգավոր բան է «ահաբեկչության իմիտացիայի» ստեղծումը, քանի որ այն ժամանակի ընթացքում վերածվում է իրականության: Հաճելի միֆը միշտ էլ ձգտում է կյանքի կոչվելու՝ նոր իրավիճակում ու այլոց ձեռքերով: Ահաբեկչության իմիտացիաներով երկարատև ժամանակ օրինակ զբավում էր Ռուսական կայսրությունում ցարական ախրանկան ու դա վերջում շատ թանկ նստեց հենց իրենց վրա՝ օրինակ էսեռների Մարտական կազմակերպության ղեկավար, իսկ զուգահեռ նաև Ոստիկանության դեպարտամենտի գաղտնի գործակալ Էվնո Ազեֆը վերջում տվեց ներքին գործերի նախարար Պլյովեյի սպանության հրամանը: Նման ճակատագրական վրիպումներ կատարել են նաև Հայաստանի նախկին իշխանությունները՝ 1995 թվականին ձերբակալված «31» գործով ստեղծվել էր Վազգեն Սարգսյանի սպանության իմիտացիան, և մի 4 տարի անց Նարիրի Հունանյանի խումբը դա փաստորեն ի կատար ածեց:
P.S.
Արմեն Տեր-Սահակյանի բանդայի քրեական գործի նյութերում կար այսպիսի մի դրվագ. Վանո Սիրադեղյանը իր մոտ է կանչում Արմենին և հանձնարարում պարապել, որպեսզի կազմակերպեն ահաբեկչության իմիտացիա իր վրա, պետք է նռնականետից կրակեին ՆԳՆ-ի աշխատասենյակի իր լուսամուտին: Երբ ամեն ինչ պատրաստ ա լինում, Արմենը հետաքրքրվում է Վանոյից, թե երբ անեն, Վանոն ասում ա որ պետք չի, ինքը մտածել ա ու հասկացել որ դա սխալ ա, որ ոչ մեկի մտքով պետք է չանցնի, որ կարելի է կրակել ՆԳՆ-ն նախարարի վրա: Իր մասով Վանոն ճիշտ էր հասկացել իմիտացիայի վտանգավոր հետևանքները...