▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Վահան Մարտիրոսյանը փախավ հենց Ադրբեջան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քանի որ 3 տարուց ավել կլինի որ ճանաչում եմ Վահան Մարտիրոսյանին փորձեմ պատասխանել բոլորի մոտ առաջացած ամենամեծ հարցին՝ ինչի՞ հենց Ադրբեջան,այլ ոչ թե ուրիշ երկիր:

Վահան Մարտիրոսյանն այն մարդն է եղել, որը երբեք չի սիրել աշխատել և իմ ճանաչած տարիներին չի աշխատել ոչ մի տեղ: Գումար հայթայթելու համար նա միշտ պատրաստ է եղել ցանկացած ստորության: Եթե ֆեյսբուկյան ընկեր է եղել ձեզ, ապա ուշադրություն դարձրեք, նա միշտ ընտրել է որևէ թիրախ և սկսել անընդհատ տարբեր զրպարտություններով հանդես գալ նրա դեմ: 2013 թվականին կոնկրետ մի քահանայի դեմ էր աշխատում, հետո լռեց:

Հետո մի միֆ էր հորինել ինչ-որ բռնաբարության մասին, սկզբում գցեց ժողի հայտնի ուսանողների վրա, այնուհետև որպեսզի դիմակը չպատռվի, փորձեց նույն զրպարտությամբ ինչ-որ պաշտոնյայի մեղադրել նույն հանցագործության մեջ: Ընթացքում եղել են մի քանի գողության դեպքեր, որոնց մեջ կասկածել են իրեն տուժողները բայց չեն դիմել իրավապահ մարմիններին:Փորձեց մի քանի հանրահավաք կազմակերպել և ներքաշել էր որոշ մաքուր անցյալ ունեցող մտահոգ անձանց,ինքս անձամբ զանգահարել զգուշացրել եմ, որ հեռու մնան իրենից: Հետո փորձեց գումար կորզել Հայռուսգազարդից: 

Մինչև գազի թեմաները կոնկրետ սկսել էր աշխատել բանակի դեմ, մի քանի անգամ անձնական նամակով զգուշացրել եմ, ստիպել եմ որ հեռու քաշի ձեռքերը բանակից:Վերջում արդեն Սեդրակյան Մհերի պատմությունը: Ճիշտն ասած իմանալով, որ նորից զրպարտություն է վախեցա հակազդել քանի որ գիտեի, որ ֆեյսբուքյան էմոցիոնալ ամբոխը ինձ գամելու է անարգանքի սյանը ՝ պիտակավորելով որպես ծախու հանրապետական, Սեդրակյանի կողմից կաշառված և բազմաթիվ այլ վիրավորական բառերով:

Նա այս միջադեպն այնքան փնթի էր կազմակերպել, որ ակնհայտ երևում էր, որ սուտ է: Սկզբում կինը ամուսնու էջից գրում է, որ նրա կինն է և շտապ է իր ամուսնուն ծեծել են: Հետո նույն էջից գրում է, որ կնոջն այնպես են ծեծել որ կորցրել է երեխային: Ըստ ձեզ եթե կնոջն այնպես ծեծեն, որ կորցնի երեխային,նա կարո՞ղ է գալ ֆեյսբուկով ամուսնու պրոֆիլից գրառում անել գնալ հիվանդանոց պառկել ու ոչ մի սթրես չունենալ:

Ինչ վերաբերվում է ինչու հենց Ադրբեջան, դա բացատրվում է միայն այն հանգամանքով, որ նրան միայն Ադրբեջանը կարող էր գումար տալ,  համոզված եմ այս ասուլիսի համար կլորիկ գումար է վերցրել և պայմանով, որ ասուլիսից հետո իրեն արտաքսեն Եվրոպա վայելելու իր աշխատածը: Եթե միանգամից Եվրոպա գնար, նախ շատ դժվարությամբ կհասներ, երկրորդը այնտեղ պիտի աշխատեր, որն ինքը չի սիրում և հետո այնտեղ զրպարտությամբ գումար աշխատելու ոչ մի տարբերակ չուներ:

Ադրբեջանին այս ասուլիսն օդի ջրի պես պետք էր: Խնդրանքս հայկական ԶԼՄ-ներին, խնդրում եմ մի տարածեք նրա ասուլիսը, տարածելով ըստ իս ակամայից առանց գիտակցելու համագործակցում եք նրանց հետ, դառնում պրոպագանդայի լավագույն ձրի միջոցներից մեկը:

Հարություն Մնացականյան

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more