shamshyan.com-ը գրում է. Այսօր` հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան- Մեղրի ավտոճանապարհի 136-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 148 շենքի բնակիչ, 51-ամյա Արագած Ղեվոնդյանի վարած Mercedes մակնիշի 077 ՕՕ 77 համարանիշի և Վայք քաղաքի Շահումյան փողոցի 102 շենքի բնակիչ, 24-ամյա Մովսես Ավագյանի վարած Nissan մակնիշի 34 FV 388 համարանիշի ավտոմեքենաները:
Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Ադամյանը իրեն վեր է դասել օրենքից և մենքենաերը չի տեղափոխել « պլաշչադկա»:
Միգուցե նա վախեցել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից, ով, լավատեղյակ մեր աղբյուրներից, եղել է Mercedes -ի մեջ և շտապելիս է եղել Երևան` մասնակցելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին և «Հայագրոֆորում» համաժողովին:
Դա է եղել պատճառը որ նշված միջոցառմանը Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը ժամանեց բավականին ուշացումով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում